Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով` անկհայտ էր, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը չի գործել հենց առաջին առաջին րոպեներից: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով` Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծած  և մինչ օրս շարունակվող պատերազմին:

«Պետք է նորից հրադադրի պայմանագիր ստորագրել: Եղած պայմանավորվածությունը չգործեց, քանի որ այն ստորագրելու պահին կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէր ռազմական դաշտում ձեռք բերածը: Դրա համար ռազմական գործողությունները շարունակվեցին»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչու այդ պահին կողմերը համաձայնության եկան, հետո դրժեցին, ըստ ռուսաստանցի փորձագետի, պատճառն այն էր, որ Ռուսաստանը երկու արտգործնախարարների վրա շատ մեծ ճնշում գործադրեց: «Բայց ռազմական գործողությունների լոգիկան այլ էր, ինչը շատ հաճախ է լինում»,- ասաց նա:

Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ Խրամչիխինի շատ պարզ է. ցանկանում է, որ պատերազմն ավարտվի: Անդրադառնալով հակամարտող կողմերի ցանկություններին էլ` նշեց` Ադրբեջանի ցանկությունները շատ  պարզ են, ցանկանում է ամեն ինչ` ամբողջ Արցախը, իսկ հայկական կողմը` իր հերթին ցանկանում է  դա թույլ չտալ, գոնե Արցախն իրեն պահել:

Խոսելով ռուսական կողմի` Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների տեղակայելու ցանկության մասին, ռազմական փորձագետը նշեց, որ դա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ այնտեղ, որտեղ ռազմական գործողություները դադարեն և Ռուսաստանի խաղաղապահ ուժեր տեղակայվեն, մոտ ապագայում այլևս ռազմական գործողություններ չեն լինի, իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանն է ամեն ինչ որոշելու այդ տարածաշրջանում:

«Դրան, ակնհայտ է, որ կհամաձայնի միայն հայկական կողմը, բայց որիշ ոչ մեկ չի համաձայնվի: Ոչ միայն Ադրբեջանը չի համաձայնվի, այլ նաև` Արևմուտքին էլ դա ընդհանրապես չի հետաքրքրում»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ` միանգամայն կանխատեսելի էր, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է սկսվելու, ինքն էլ դա կանխատեսել: «Իհարկե, այս անգամ նախաձեռնողը Թուրքիան էր»,- ասաց նա:

Ըստ Աելքսանդր Խրամչիխինի` պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունից դժգոհ է Ռուսաստանը: «Թե որքան Ռուսաստանը կհանդուրժի Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, կախված է նրանից, թե որքան հեռու կգնա Էրդողանը,- ասաց նա` նկատելով, որ ակնհայտ է, որ Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղն առանձնապես չի էլ հետաքրքրում․  պարզապես խնդիրներ է ստեղծում Ռուսատան համար, որ, ճնշումներ գործադրելով, այլ հարցերում ինչ-որ բան շահի,- կարծում եմ` Էրդողանն ու Թուրքիան իրենց հեռախոսազրույցներում այդ մասին էլ խոսում են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ցանկանում Թուրքիան Ղարաբաղի դիմաց, որքանով Ռուսաստանը դրան կհամաձայնվի»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս տարածաշրջանում չեն բախվում այլ գերտերությունների շահեր ևս, Խրամչիխինը նշեց. «Գլոբալ առումով շատերն ունեն այստեղ հետաքրքրություններ, բայց այս պահին դրանք չկան, չեն դրսևորվում: Հատկապես Միացյալ Նահանգները հիմա դրա ժամանակը չունի»,- ասաց նա: