ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։

Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարևոր է և այստեղ ևս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, ի դեմս Hakob Hakobyan -ի, ովքեր հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»։