Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59 հազար 995-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք։

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 406-ով և հասել 47 հազար 119-ի:
Ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացվել 3 հազար 957 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 336 հազար 111-ի:
Irakanum.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 352-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր է 91 պացիենտ, եւս 37 պացիենտի միացված է թոքային արհեստական օդափոխության  սարք։

Վերջին անգամ ամենամեծ օրական աճն արձանագրվել էր անցած հունիսին՝ շուրջ 849 վարակակիր։ Այժմ կրկին թվերն արագ աճում են։ Մասնագետները հորդորում են խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Տեղեկացնենք, որ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 519 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1046-ի, ևս 311 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Irakanum.am