Թուրքիան միակ երկիրն է, որը Ղարաբաղում զինադադարի պահպանման կոչ չի անում, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Ես արձանագրում եմ, որ այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը դրանց պահպանման կոչ չի անում: Եվ դա կործանարար է», — ասել է Լե Դրիանը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո: