Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջման հիմքով, այն պետք է վերջնական լուծվի եւ ձեռնտու լինի բոլոր կողմերին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հարցն անձնական արկածախնդրության հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծվի: Փոխզիջման հիմքով: Որպեսզի կայացնենք մի որոշում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար «կարմիր գիծ» է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որից Երեւանը չի կարող հրաժարվել: «Կա նման գիծ, եւ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Հայաստանը միշտ պատրաստ է եղել նման փոխզիջման: Սակայն Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնությունները, քանի որ չէր ցանկանում եւ չի ցանկանում ընդունել ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ ԼՂ ինքնորոշման իրավունքը մեզ համար այն «կարմիր գիծն» է, որի վրայով մենք չենք կարող անցնել»,-հավելել է նա: