Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից եւ հրթիռներից:

Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում եւ բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել եւ ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

Աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։