Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում կորոնավիրուսով վարակման 13 754 դեպք է գրանցվել, որից 24.9 տոկոսը` առանց հիվանդության կլինիկական դրսեւորումների, հայտնում է օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վարակվելուց հետո վերջին օրվա ընթացքում առողջացել է 8 392 մարդ, առողջացածների ընդանուր թիվը կազմել է 1 031 785 մարդ: Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվն աճել է 286-ով, իսկ համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 23 491 մարդ:

Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1 354 163 դեպք: