Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ, այս մասին UA-Report.info-ին հայտնեցին Երեւանում Ուկրաինայի հայերի միության օգնության շտաբից:

Կիեւում մոբիլիզացրեցինք մեր բոլոր ռեսուրսները, կազմակերպեցինք դրամահավաք և հումանիտար օգնության համակարգում: Այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։

Աշխատանքներն ավելի էֆֆեկտիվ կատարելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ գտնվում է Երեւանում:

Աշխատանքային խմբի մեջ են մտել Ուկրաինայի մարզային հայ համայնքների նախագահներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Հայաստանից կամավորներ։

Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդեն Ուկրաինայի հայ համայնքի կողմից բերվել են շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ են բերվել:

Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով:

Նրանք ամեն օր ստանում են իրենց սննդային զամբյուղը, ինչպես նաև հիգիենայի պարագաներ. օգնությունը շարունակական է լինեու հավելացին օգնության շտաբից: