Երեկ  գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը՝ նշելով, որ որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները: