ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսմանը։ WSB Atlanta լրատվամիջոցի հետ հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է․ «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան  պաշտապնվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։ Հարցազրույցի՝ Ղարաբաղին վերաբերող հատվածը թարգմանաբար՝ ստորև։

ՀԱՐՑ — Երբ դուք դա ասում եք,- դուք հիմա անդրադառնում եք այն հակամարտություններին, որոնք այնտեղ կան,- և տեսեք, թե ինչ է կատարվում այսօր Ադրբեջանում և Հայաստանում։ Դա վտանգավոր է։ Այժմ կան թուրքերը, որ միջամտել են և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակը, որը կա Լեռնային Ղարաբաղ կոչվող այս պատմական ճակատամարտում, ոչ մեծ տարածք՝ մոտ 150 000 բնակչությամբ, բայց․․․

ՊՈՄՊԵՈ — ճիշտ է՝ համար․․․

ՀԱՐՑ — Վերջին հազար տարիների ընթացքո՞ւմ:

ՊՈՄՊԵՈ — Այո, դա երկարատև հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված հակամարտության և, իհարկե, ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են իրենց կրակային հզորությունը տրամադրել նրան, ինչն արդեն իրավիճակի վառոդի տակառն է։ Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները, և որ նրանք բոլորը, նախքան դա տեղի ունենա, կհասնեն ճիշտ հրադադարի, իսկ հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ դա, այսինքն այն, ինչն իսկապես պատմական և բարդ խնդիր է:

Տե՛ս նաև՝ Secretary Michael R. Pompeo With Erick Erickson of The Erick Erickson Show on WSB Atlanta