Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:

Մարտունի քաղաքի ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է նա։