Այսօր մենք քննարկեցինք Կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ըստ Զասի` նա մանրամասն զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Խոսքը Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում եւ Բելառուսում իրադարձությունների սրման իրավիճակի մասին է: Ինչից հետո նա հավելել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքի մասին, պետությունների ղեկավարների գագաթնաժողովը «նախատեսված է դեկտեմբերի 2-ին Մոսկվայում»: Օրակարգն արդեն մշակված է, այն բավականին հագեցած է, այժմ աշխատանքներ են տարվում դրա համաձայնեցման շուրջ: