Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի (միապալատ խորհրդարանի) նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը հրաժարական է ներկայացրել ներդրումների դիմաց կիպրոսյան քաղաքացիության տրամադրման ծրագիրն իրականացնելիս իրավախախտումների վերաբերյալ սկանդալի ֆոնին։ Այս մասին այսօր հայտնել է Կիպրոսյան լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի գրավոր հայտարարությունը։

Սիլուրիսը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ իր պարտականությունների կատարումը դադարեցնում է մինչեւ հետաքննության ավարտը։