Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջնային հարցն այն է ՝ պատրա՞ստ են, արդյոք, դրան հակամարտող կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը: Խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, Ռուսաստանն իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, և հավելել. «Առայժմ մենք ինքներս դեռ պատասխանը չենք լսել»: