Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը Արդարադատության նախարարության ընդունարանում, ինչպես նաև ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:

ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները:

Ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ 85-00 հեռախոսահամարով:

ՔԿԱԳ բոլոր գրանցումները կարող եք կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում: