«Փաստ» թերթը գրում է. «Արցախին պարտադրված պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են ցանկացած տիպի գովազդային արշավները թե՛ թվային միջավայրում, թե՛ ավանդական մարքեթինգային ուղիներով։ Սա բխում էր հանրային պահանջից և որոշակի ուղերձներ էր պարունակում իր մեջ՝ դեպի առաջնագիծ բոլոր ռեսուրսներն ուղղելու առումով:

Սակայն դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս վիճակը, իսկ գովազդի բացակայությունը, մասնագետների կարծիքով, արդեն իսկ վնաս է հասցնում բիզնեսին՝ իր հնարավոր հետևանքներով:

Այնինչ, ակնհայտ է, որ այս պարագայում առավել ամուր պետք է լինի թիկունքն ու տնտեսությունը: Օրերս հայտարարություն էին տարածել Հայաստանի թվային մարքեթինգային մասնագիտական համայնքի ներկայացուցիչները՝ նշելով, որ անհրաժեշտ է վերսկսել գովազդային արշավները:

Միևնույն ժամանակ նրանք շեշտել էին, որ հարգում են նաև «հակառակ տեսակետը պաշտպանող գործընկերներին, ովքեր խուսափում են այս օրերին գովազդային արշավներ իրականացնելուց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում