Այսօր առավոտյան՝ 8:30-ին, Վարդենիս-Սոթք ճանապարհատվածի վրա թշնամու ԱԹՍ-ի խոցման հետեւանքով 7 տարեկան տղա երեխա է վիրավորվել: Գեղարքունիքի մարզի Շատվան վարչական շրջանի ղեկավար Արսեն Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ տղային սկզբում տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ, որից հետո շտապօգնության մեքենայով Երեւան՝ վիրահատելու համար:

«Ասկոլկեն մտել է մեջը, սպիտակ թոքն է վնասվել: Առավոտը 8-8.30-ի սահմաններում է դեպքը եղել, այդ հատվածում, որ տղեն եղել ա, կարտոֆիլի դաշտ ունեն իրենք, ընտեղ, վիրավորվելա էրեխեն: Իրենց ամենօրյա աշխատանքի մեջ են եղել ու դեպքը եղել ա»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

Արսեն Մինասյանը նշեց, որ այս պահին Վարդենիս- Սոթք ճանապարահատվածը փակ է, քանի որ հրդեհ է բռնկվել այդ հատվածում՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին աշխատում է հրդեհը հանգցնելու համար: «Ամբողջ գիշեր մեր մոտ կրակոցներ եղել են, մենք ամբողջ գիշեր արթուն ենք եղել, բայց ոչ ոք չի լքել իր տունը, տներում ոնց որ երկրաշարժ լիներ: Վերջին կրակոցը եղել ա լուսադեմին, ժամը 06.00-ին»,-պատմեց Մինասյանը: