Ադրբեջանն աննախադեպ դաժանություն է ցուցաբերում սեփական կորուստների հանդեպ: Այս մասին հոկտեմբերի 14-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայիս ագրեսիայի ընթացքում բախվում ենք Ադրբեջանի աննախադեպ դաժանությանը սեփական կորուստների հանդեպ: Կորուստների նկատմամբ ծայրաստիճան անմարդկային վերաբերմունքով: Նման բան նախկինում չէինք տեսել: Նրանք չեն էլ փորձում հավաքել իրենց զինվորների դիակները: Սա ցուցանիշ է, անհրաժեշտ է որոշակի եզրակացություններ անել»,- ասել է Հովհաննիսյանը: