Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Փիթեր Մաուրերը CNN-ին հայտնել է, որ մարտերն այնքան ինտենսիվ են, որ նույնիսկ շփման գծի մոտ աշխատող անձնակազմն էր հաճախ ստիպված պատսպարվել:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, այլ ենթատեքստեր է արտացոլում աշխարհում. հակամարտությունների միջազգայնացում, որոնք դուրս են գալիս միայն այն կողմերի սահմաններից, որոնք ավանդաբար մասնակցել են հակամարտությանը»,- ասել է Մաուրերը: «Դա վտանգավոր ենթադրության է հանգեցնում շատ հակամարտություններում: Առաջին հայացքից թվում է, թե դրանք դանդաղել են, բայց ներսում իրավիճակը չափազանց փխրուն է մնում: Հասկանալի է, որ իրավիճակի սրման համար շատ քիչ բան է պետք, եւ այդ դինամիկան դժվար է կանգնեցնել»:

Ըստ նրա` «համաճարակը խանգարում էր անձնական շփմումներին, եւ դա, իհարկե, խանգարեց ոչ ֆորմալ դիվանագիտությանը»: «Վիրտուալ դիվանագիտությունը դեռ մշակման փուլում է, բայց դա այն ֆորմաըւ չէ, որի դեպքում վստահելի եւ գաղտնի բանակցություններ են հնարավոր»,- նշել է Մաուրերը: Այս ամենը բավականին մռայլ պատկեր է ստեղծում համավարակի մեջտեղում: Լեռնային Ղարաբաղում հակամարտության նման մարմանդ հակամարտությունը սպառնում է վերածվել անտառային հրդեհի, որը լուծման ենթակա չէ, եւ այն վիրուսի նման կարող է արագ տարածվել աշխարհով մեկ` մահացու հետեւանքներով: