«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը  ծնվել է  արցախցի Միրզոյանների ընտանիքի  7-րդ երեխան` Արայիկը:

Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքվ է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով  տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է  իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի հորդորով  էլ նորածին եղբորն անվանակոչել են Արցախի նախագահի անվամբ:

Հինգ որդի և երկու դուստր ունեցող  մայրիկի ցանկությունը մեկն  է` շուտափույթ հաղթանակ և վերադարձ  բնականոն կյանքին: