Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։

Ռուսաստանցի դիտորդ զինվորականները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմի մեջ, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։