Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայացել Է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, կողմերը հավաստել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:

Ռուսաստանյան կողմն ընդգծել Է, որ այլընտրանք չունի հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցումը, ինչը հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար: