Վերջին օրերին մենք տեսնում ենք շատ վտանգավոր զարգացումներ: Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները թափանցել են ՌԴ՝ հասնելով մինչև Չեչնիա, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Ահաբեկիչների մի մասը տեղակայված է Դաղստաի հետ սահմանին: Չի բացառվում, որ որոշ խմբեր լինեն դաղստանյան անտառներում պատսպարված:

Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում. նրանց կարևոր թիրախներից մեկը վերջին օրերին Արաքս գետի վրա Խոդաֆերինի կամուրջի մոտակայքի ջրամբարն է: Սա շատ խոշոր ջրամբար է և կառուցվել է Իրանի ֆինանսական միջոցնրով», — ասաց բանախոսն՝ ավելացնելով, որ հայկական կողմն այս պահին թույլ չի տալիս՝ հակառակորդը տիրանա այդ օբյեկտին:

Դավիթ Բաբայանի խոսքով, սակայն, չի բացառվում, որ հակառակորդը վնասի ջրամբարը՝ էկոլոգիական վնաս պատճառելով Իրանին:

Վերջում բանախոսը շեշտեց՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, ձեռքերը ծալած չի հետևելու ահաբեկիչների՝ իր տարածք ներթափանցելու փաստին և վաղ թե ուշ համապատասխան քայլեր է ձեռնարկելու: