Պատերազմական այս օրերին Հայաստանից եւ արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Բժիշկ Շահեն Դանիելյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում ասել է, որ արդեն 2 շաբաթ գտնվում են Արցախում։

«Հենց սկսվեց պատերազմական գործողությունները, մենք մի խումբ բժիշկներով, հիմնականում Մոսկվայից, մի պահ միացան նաեւ ԱՄՆ-ից բժիշկներ, որոշեցինք իսկույն մեկնել Ստեփանակերտ եւ օգնել մեր կոլեգաներին»,- նշել է բժիշկը։

Շահեն Դանիելյանն ասել է, որ հիվանդների 99 տոկոսը բազմաբեկորային վնասվածքներ ունեն։

Նա նշել է, որ բժիշկներն իրենց փորձում են պահել հոգեպես ավելի առողջ վիճակում. «2 օր առաջ մի դեպք եղավ, հիվանդներից մեկն աչքերը բացեց եւ ինձ ճանաչեց, հուզվել էի շատ։ Ես կրկին համոզվեցի, որ մենք հաղթելու ենք»։