Չեմ կարծում, թե բանակցելու և խաղաղ կարգավորմանը հասնելու բոլոր հնարավորությունները սպառվել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Եթե առաջարկվող, բանակցությունների սեղանի դրվող դրույթները հակասում է մեր շահերին, ապա դա դեռ չի նշանակում, որ չպետք է շարունակել համառ ջանքերը՝ մեր կենսական շահերն առաջ մղելու համար։

Պետք է անել առավելագույնը գործընթացը մեր շահերի դաշտ բերելու և մեզ համար նպաստավոր կետում իր վերջնագծին հասցնելու համար»,-գրել է նա։