Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նշվում է, որ Ռոնալդուն կորոնավիրուսի ախտանշաններ չունի, իրեն լավ է զգում և ինքնամեկուսացել է:

35-ամյա հարձակվողը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ազգային թիմի հետ հանդիպմանը, իսկ մինչ այդ մասնակցել էր Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

Ռոնալդուն բաց կթողնի Ազգերի լիգայի շրջանակներում Շվեդիայի ընտրանու հետ հանդիպումը: Հարձակվողը «Յուվենթուս»-ի կազմում բաց կթողնի Serie A-ի շրջանակներում «Կրոտոնե»-ի հետ խաղը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումը «Դինամո Կիև»-ի հետ: