ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու Արցախի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին Փաշինյանը նշել է գործակալությանը տված հարցազրույցում, որի մասին հոդվածը ներկայացվում է ստորև։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասել է, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները:

Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չի նշել գեթ մեկ ազդակ առ այն, որ Անկարայի դիրքորոշումը փոփոխության էր ենթարկվել:

Խոսելով խորհրդային ժամանակների ժառանգություն հանդիսացող և Երևանի կենտրոնում գտնվող Կառավարության շենքում՝ Փաշինյանը Թուրքիային մեղադրել է հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ:

«Համոզված եմոր քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվելԱդրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», — նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունըորը նա վարում է Միջերկրական տարածաշրջանումՀունաստանի նկատմամբԿիպրոսի նկատմամբԼիբիայումՍիրիայումԻրաքումԴա էքսպանսիոնիստական քաղաքականություն է:

Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիսդեպի արևելք և դեպի հարավարևելքև խնդիրն այն էոր Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհինԵվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծումԹուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունըորովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիսդեպի արևելք և դեպի հարավարևելք», — ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կրկնել է՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակել է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիաև այդ կրակը կտարածվի դեպի հյուսիսդեպի հարավ՝ շատ արագգործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», — ասել է Նիկոլ Փաշինյանը»: