ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կողմերը հաստատել են հակվածությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հաղորդում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:

«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Կողմերը հաստատել են հակվածությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հետագա ջանքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: