Այսօր իմ հայրենի Հագվի գյուղում հավերժության ճանապարհ ուղեկցեցինք այս լույս տղային՝ ալավերդցի-հագվեցի Գևորգին, համայն սեր վայելող Դավիթ և Մանանա Կիրակոսյանների նույնքան պաշտելի ու սիրելի միակ որդուն՝ Գևին: Մեր խոնարհ հերոսը, որ ասես կինոամսագրերի էջերից լինի, կինոյի հերոս, գեղեցիկ, երիտասարդ, կարող էր և չլինել պատերազմում:

ՌԴ քաղաքացիություն ուներ, սովորում էր ՌԴ-ում, երբ եկավ ծառայության ժամանակը, ծառայել կարող էր ինչ որ ապահով տեղ ՌԴ-ում, բայց գերադասեց ծառայել հայրենիքում: Սեպտեմբերի 27-ին կարճատև արձակուրդը կիսատ թողեց և գնաց անմահության: Ասում են դեռ ճանապարհին էր, տուն էլ չէր հասել, Ապարանում իմացել էր հարձակման մասին, զանգել ծնողներին ու այնտեղից էլ գնացել պատերազմ:

Բառեր չկան, բառերն ի՞նչ են … բառերն ավելորդ են, տխուր թափորի ամեն մի քայլող երևի թէ աղոթում էր, աղոթում էր իր ներսում … ներիր մեզ հրաշք տղա, ներիր կենդանի մնացածներիս .. վստահ եմ կներես, դաստիրակությունդ է այդպիսին, բայց մենք մեզ ինչպես ներենք … ինչպե՞ս … Հուղարկավորեցինք առանց հոգևոր կարգի, հավատն էր կորել առ աստված ,,,

Հրաչյա Պապինյանի գրառումը։