ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Հանդիպումը կայացել է: Ընդունվել է հայտարարություն»,-հայտնել է ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդել է ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: