Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով զոհված զինծառայողներից Կարապետ Մխիթարյանը Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքից էր։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկացավ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Խորը վսշոտ հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ հավերժի ճամփորդ Կարապետ Մխիթարյանը։ Խոնարհում և Հավերժ Փառք Քեզ, Հերոս։ Աստված հոգիդ լուսավորի»,- հայտնում են համայնքապետարանից։

Համայնքի բնակիչները Irakanum.am-ին հայտնեցին, որ Կարապետ Մխիթարյանը ծնվել էր 1991 թվականին։ Գյուղում բոլորի կողմից հարգված ու սիրված էր։  «Խելոք, դաստիարակված տղա էր։ Ուներ երկու քույր»։ Պայմանագրային զինծառայող էր։ Մայրը տարիներ առաջ էր մահացել։ Կարապետ Մխիթարյանին հարազատները երկու շաբաթ է փնտրում էին՝ ողջերի մեջ, ցավոք, սակայն հարազատներին տեղյակ են պահում, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է։

Զոհված պայմանագրային զինառայողի դին այսօր տեղափոխել են հարազատ համայնք, վաղը հուղարկավորությունն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։

Irakanum.am