Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանի զոհվելու կապակցությամբ։

«Շանթ Նավոյանը սովորում էր Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։ Ինչպես եւ նրա ընկերները, նա այս տարի զինվորական ծառայություն էր անցնում։ Վերջին 2 շաբաթներին ծառայել նշանակում է պատերազմել։

Նա 19 տարեկանում զոհվեց ղարաբաղյան ռազմաճակատում։

Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ UFAR-ի ամբողջ հանրությանը։

Ֆրանսիան իր համալսարանի միջոցով հավատում է երիտասարդ հայերի ապագային, Հայաստանին հարվածած պատերազմը նրանց խլում է մեզնից»,- գրել է նա իր Facebook-յան էջում։