Հայաստանում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 745 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 329277, վերջին մեկ օրում` 2114 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9908 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 46318 անձ` վերջին մեկ օրում 427 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2  դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է: