ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։

«Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ և թե՛ հետագա տարիների համար։

Նամակով պրն Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»,- նշել է Նազարյանը եւ կից ներկայացրել նամակի պատճենը։