ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան։