Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար արդարացումների ապացույցների բացակայության պատճառով»։ Այս մասին գրում է JPost-ը:

Այս գործով դատավոր Յոսեֆ Էլրոնն ասել է, որ միջնորդագրում չկան հիմնավոր ապացույցներ՝ լսումներ անցկացնելու համար:

Նշենք, որ հայցը ներկայացրած ակտիվիստ Էլի Ջոզեֆը որոշումից հետո հացադուլ է հայտարարել:

Ավելի վաղ իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական ​​հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:

Դատական ​​գործը հարուցվել էր Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ: