Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև նրա անկեղծ կամավորը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«-Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:

-Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում:

-Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։