ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետի հրաժարականի մասին խոսակցություններին։ Նա ասաց, որ բացարձակ սուտ է տեղեկությունը, թե Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձել է իր հրաժարականի մասին հարցին։

«Նման բան չի եղել, սուտ է»,- հավելեց Եղոյանը։

Նա նշեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս դժվար թե վարչապետը քննարկի իր հրաժարականի հարցը։

Այն տեղեկություններին, որ Ռուսաստանից են պահանջում վարչապետի հրաժարականը, Եղոյանը պատասխանեց․ «Մի բան էլ՝ այդ ասողներն ի՞նչ նկատի ունեն, այդ ո՞վ է պահանջում վարչապետի հրաժարականը։ ՀՀ ղեկավարը ընտրվում և փոփոխվում է հայ ժողովովրդի կողմից։ Եվ Հայաստանի քաղաքացիների համար պետք է առնվազն վիրավորական լինի ցանկացած նման խոսակցություն ընդհանրապես»։