«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետական ​​մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում»,-ասել է ռուս քաղաքական գործիչ, պատգամավոր Ալեքսանդր Զատուլինը: «Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի նրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին գնալ ներկայումս, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ պատճառներ կստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը, անշուշտ, արդարացում կդառնա նրանց նոր դիվանագիտական ​​և ոչ միայն դիվանագիտական գործողությունների համար: Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը՝ այստեղ շատ բան կախված է այս պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչելու Արցախը, թե՞ ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին»,-հավելել է Զատուլինը: