ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել պահպանել հրադադարը։ «ԱՄՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում կարտարել հրադադարի պարտավորությունը և դադարեցնել քաղաքացիական շրջանների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան ու Ստեփանակերտը։ Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար ու հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը», – Թվիթերում գրել է Պոմպեոն։