Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է ներկայացուցիչը: