Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանն գիտակցության է եկել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Կուրղինյանի խոսքով՝ Բադասյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն արդեն կոնտակտի է մտնում, ինքնուրույն սնվում է, ռեակցիաներ տալիս:

«Չի բացառվում, որ մի քանի օրից տեղափոխվի ընդհանուր նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասաց նա:

Նշենք, որ Վահան Բադասյանը Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում էր ստացել: Նա նախ վիրահատվել է Արցախում, այնուհետև «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում եւ կրկին վիրահատվել: