Նիժեգորոդսկի շրջանի Բոռ քաղաքում անհայտ անձը կրակ է արձակել ավտոբուսի կանգառում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

4 մարդ է զոհվել, 3-ը վիրավոր է: Վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հարձակում գործած անձը թաքնվել է մոտակա անտառում:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը 40 տարեկանի տեսք ուներ, ուներ հրացան եւ ուսապարկ: Նրան փնտրում են անտառապահներն ու ոստիկանները: