Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Աննա Նաղդալյանը հայնտեց, որ հանդիպումից հետո երկու երկների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ ասուլիսով։

Ռուսաստանի արատքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկու արտգորխանախարաների հիմնական քննարկման թեման ղարաբաղյան խնդրի կարգավորումն է լինելու։

Սա Հայաստանի արտգործնախարարի ավելի վաղ՝ մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։