Ճապոնիան խոստացել է ավելացնել իր հրթիռային զսպման հնարավորությունները` հյուսիսկորեական զենքի կողմից սպառնալիքներին դիմակայելու համար, որոնք «ավելի բազմազան եւ բարդ» են դառնում:

«Դիվերսիֆիկացնող եւ բարդ սպառնալիքներին պատասխանելու համար մենք ամուր կերպով աշխատելու ենք հրթիռային զսպման մեր համապարփակ ներուժի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փխանցում է AP-ն:

Կատոն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել անցյալ շաբաթ կայացած շքերթին Հյուսիսային Կորեայի կողմից ներկայացված հրթիռների վերաբերյալ Ճապոնիայի անցակցրած վերլուծության վերաբերյալ: Նա միայն ասաց, որ Ճապոնիան կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի եւ այլ շահագրգիռ երկրների հետ` ճապոնացիներին պաշտպանելու համար: