Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է արցախա-ադրբեջանական պատերազմի մասին:

«Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, միշտ ասում եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում տեսնելով, թե ինչ է կատարվում իմ սիրելի երկրում։ Հայերը չեն սկսել ու չեն ցանկանում այս պատերազմը։ Զոհվում են անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։Դադարեցրեք պատերազմը։ Հայերը պատերազմին դեմ են, հայերը խաղաղություն են ուզում»,- Խաչանովի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: