Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 370 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56821 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 327163, վերջին մեկ օրում` 1269 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9598 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 294-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 45891 անձ` վերջին մեկ օրում 67 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1026 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է: