Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չզոհվեն, անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որի ձեւաչափն այժմ գործում է: Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանը միաժամանակ նշեց, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է: «Այս պահին ձեռնարկված մեր գործողությունների տրամաբանությունը բխում է հենց դրանից: Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Այս հակամարտության ռազմական լուծում չկա եւ չպետք է լինի: Անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ առարկայական բանակցություններ վարել»,- շեշտեց Կոպիրկինը:

Դեսպանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպմանը Խաղաղապահների` Ղարաբաղ մտցնելու հարցը չի քննարկվել: