Կիրակի Լիբանանը հայտարարել է, որ կփակի գիշերային ակումբներն ու բարերը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում, որի հետեւանքով երկրում զոհվել է ավելի քան 450 մարդ, հաղորդում է Reuters-ը:

Երկրի ներքին գործերի նախարարությունը փակել է գիշերային ակումբներն ու բարերը, եւ սահմանել կարանտին 169 գյուղերում եւ շրջաններում:

Բացի այդ սահմանվել է պարետային ժամ, որը կգործի 01:00-06:00-ն: Հաղորդվում է նաեւ ուղեւորությունների ժամանակ պարտադիր դիմակ կրելու մասին:

6 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 558 դեպք, 455 պացիենտ մահացել է COVID-19-ի հետեւանքով: