Հոկտեմբերի 12-ին, ժամը 16։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է անասնակեր։

ԱԻՆ-ը հահտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամասյանների փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։50-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։